Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ քրեական վարույթը, հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով, փոխանցվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով:
Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը:
Կայացվել է 40 որոշում՝ 21 պետության վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի:
Այցը տեղի կունենա մարտի 19-ին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասով թեեւ շոշափելի արդյունքներ չեն գրանցվել, այդուհանդերձ եղել են ինտենսիվ քայլեր: Զեկուցողը մանրամասնել է իրականացված աշխատանքը ե՛ւ օրենսդիրի, ե՛ւ գործադիրի մակարդակում:
Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։28-ին։ Այրվել են խորդանոցները (մոտ 50 քմ), ներսում կուտակած կենցաղային իրեր և աղբ։
Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ ներկայումս Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիտի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը քաղաքական կամք ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համար։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ։
Դատախազության փոխանցմամբ՝ հայտարարվել է հետախուզում։
Ազգային ժողովում ընթանում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է նիստին։
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը, պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացում:
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի 3 օր՝ մարտի 15-17-ը։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում։ Քվեարկության հիմնական օր է համարվում կիրակին՝ մարտի 17-ը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
Կապանի «Սյունիք» օդանավակայանը 2023 թ. 5 ամիսների (օգոստոս-դեկտեմբեր) ընթացքում սպասարկել է 207 ուղեւորի:
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։ Այդ մասին փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Այդ մասին ռուսական «Известия»-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Քաղաքացի Հ․ Բ․-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։