HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ում տեսակցող քաղաքացու մոտ հայտնաբերել են 20 փաթեթ՝ տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներով

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով դատապարտյալներից մեկին ապօրինի թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման մասին տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ Հ-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ Բ-ին։

Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների ներդիրների տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ 20 փաթեթ։ Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 87 գրամ դարչնագույն, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ սուր հոտով և 103 գրամ սպիտակ, մեթամֆետամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև՝ 143 գրամ ընդանուր քաշով դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ։

Քաղաքացի Հ Բ-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter