Օրեր առաջ՝ օգոստոսի 9-ին, հարկադիր կատարման ծառայության միջոցով արգելվել է Լիանա Եղիազարյանին «ընկերությունում ունեցած 100% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարել»։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն»,- ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Հետքն» իր հերթին ուսումնասիրել է «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից ծուխ է նկատվում: Այրվել է Խորենացու փողոցի 29/2 հասցեում գտնվող Պանդոկի ծխատարում կուտակված յուղային զանգվածը։ Տուժածներ չկան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Մարտունու շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի ավագանու ընտրությունների համար ևս 4 կուսակցություն է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Ղրիմի կամրջի շրջանում ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Վերջինիս տվյալներով՝ կամուրջը չի վնասվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 20-ին կմեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։ Այդ մասին հայտնում է Telex առցանց պարբերականը։ Էրդողանի այցը Բուդապեշտ կայանալու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։
Օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել է 20 անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 12-17-ին` ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Միացյալ Նահանգները գարնան սկզբից փորձում է համոզել Եգիպտոսին, որ վերջինս զենք մատակարարի Ուկրաինային, սակայն Կահիրեն շարունակում է հրաժարվել։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ռուսական «Коммерсант»-ը օգոստոսի 11-ին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվում Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին և այն քաղաքական գործընթացներին, որոնք ընթանում են շրջափակված հայկական տարածքի շուրջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի հետ հարաբերությունների խզման դեմ է հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով կարգավորել դրանք:
Ուկրաինան և Մեծ Բրիտանիան Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցություններ են սկսել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կավելանա տեսազանգերի հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոն։
Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի հարցի շուրջ վերջին զարգացումներին՝ հորդորելով հիմնական դերակատարներին անցնել գործնական ու արդյունավետ քայլերի։
10 բուժառուներ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Թեև այս տարվա մարտից արդեն նկատվում էր, որ տրանսֆերտների աճը թուլացել է, սակայն առաջին անգամ անկում է գրանցվել հունիսին։
Երևան-Սևան ավտոճանապարհին «Skoda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, այնուհետև՝ գովազդային վահանակի սյանը։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
Օգոստոսի 10-12-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Հայտնաբերվել է 1 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ։ Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 01։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ ՊԵԿ-ի շենքի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք, կան արգելափակված քաղաքացիներ: Վարորդներից մեկը մահացել է։
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից Աերացիա թաղամաս տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Հայտնվելով շրջափակման մեջ՝ Կարենը Վանք գյուղում զինծառայակիցների հետ մնացել էր մինչև նոյեմբերի 21-ը, որից հետո հակառակորդը նկատել էր նրանց և գերեվարել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Սլավիկ Սարգսյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: