HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցություններ են սկսել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այսօր մեր ամերիկացի գործընկերներից հետո մենք խորհրդակցություններ ենք սկսել մեր ընկերների՝ Մեծ Բրիտանիայից գործընկերների հետ։ <...> Այդ երաշխիքները մեզ կօգնեն ձևավորել մեր պաշտպանունակությունը»,- Рада հեռուստաընկերության եթերում ասել է նա։

Կիևում հույս ունեն, որ անվտանգության երաշխիքների մասին երկկողմ առաջին պայմանագրերը կկնքվեն մինչև ընթացիկ տարվա վերջ։ Երմակի խոսքով՝ Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագրին, որը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է G7-ի կողմից, միացել է արդեն 13 երկիր, որոնց թվում են Բելգիան, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Լատվիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Չեխիան և Շվեդիան։ Ավելի վաղ նշվում էր, որ համանման բանակցություններ Ուկրաինան սկսել է նաև ԱՄՆ-ի հետ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 11-12-ն ընթանում էր Վիլնյուսում, G7-ն ընդունել էր Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագիր։ Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ Կիևը պետք է ստանա էական ռազմական աջակցություն։

Հռչակագրի ընդունումից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ որոշումն անվանել էր «սխալ» և «սկզբունքորեն խիստ վտանգավոր»։

Լուսանկարը՝ interfax.com.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter