Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երկու դրոշ տեղադրվել է Թուրքիային սահմանակից Անիպեմզա և Ադրբեջանին սահմանակից դարձած Արտանիշ բնակավայրերում։
Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը։
Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները, փակ խորհրդատվական հանդիպման ընթացքում, պայմանավորվել են 12 տարվա բացակայությունից հետո Սիրիային ԱՊԼ վերադարձնելու մասին:
Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանթիսը պլանավորում է հունիսին հայտարարել նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 6-ին գրել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է իր մարտիկներին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։
Deutsche Welle-ն, հղում անելով իսրայելական լրատվամիջոցների, գրում է, որ միայն Թել Ավիվի կենտրոնում հավաքվել է մոտ 100 հազար մարդ։ Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել նաև Իսրայելի մյուս քաղաքներում։
8 մարդ է զոհվել և ևս 7-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքից հյուսիս գտնվող Ալլեն քաղաքի Allen Premium Outlets առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Հանրապետության տարածքում մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը, կառավարման և առաջնորդության հարցերին:
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։