«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Քվեարկության նախնական արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել ձայների հաշվարկին։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Կոմիտեն տարբեր պատճառաբանություններով կասեցնում է իրավունքի գրանցման վարույթը:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։
Նախատեսվում է 9 մարզի սահմանամերձ համայնքներում տեղադրել ՀՀ դրոշը։ Մեկն արդեն տեղադրվել է Թուրքիային սահմանակից Անիպեմզա գյուղում։
Մարտի 26-ի ցերեկը, 29-30-ը հնարավոր է, 27-ին և 31-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։ Այդպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել «Россия 24» հեռուստաընկերության եթերում։
Ֆրանսիայի արևմուտքում՝ Սենթ Սոլին դեպարտամենտում ֆերմերային տնտեսությունների ոռոգման համար ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ։
Զուգահեռաբար, արևմտյան դիտորդները Թուրքմենստանում ընտրությունները չեն համարում արդար և ազատ։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, քվեաթերթիկներում չկա ընդդիմադիր որևէ քաղաքական գործիչ, իսկ երկրում գործում է քաղաքական կոշտ գրաքննություն։
Շաբաթ օրը երեկոյան Իսրայելում ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցների ընդհանուր թիվը, ըստ կազմակերպիչների, հասել է 630 000-ի։ Այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը։
Ջաջուռցիների նախնիները Արեւմտյան Հայաստանի Մուշ, Խնուս, Կարս, Էրզրում բնակավայրերից են:
Մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը։
Նախկին օգնականին և կնոջը մարտի 29-ին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Ոստիկանները դեռ դիակը չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում: Երրորդ հարկինի տղան ասում էր. «Գյուղ ա գնացել», բայց գյուղի անունը չգիտեր:
Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։