Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով
Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը 1։2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Պատճառը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում դիրքային որոշակի առաջխաղացումն է։
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։
Ըստ ներկայացված նախագծի` Լիճքի պղնձի հանքավայրը նախատեսվում է շահագործել բացահանքով` ապահովելով սուլֆիդային և խառը տիպի հանքաքարերի արդյունահանման տարեկան 2 մլն տոննա հանրագումար քանակությունը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Ռուսաստանը պատրաստվում է կենտրոնանալ ուկրաինական նոր հակահարձակման և պաշտպանության վրա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրա համար երկրին անհրաժեշտ է զենքի լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, ծանր սպառազինություն ու կործանիչներ։
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ծանր վիրավորում ունեցող բոլոր գերիներին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբը։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ավստրիան, որպես Հռոմի ստատուտի մասնակից, կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կձերբակալի ու Միջազգային քրեական դատարանին կարտահանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս որոշի այցելել այդ երկիր։
Առաքելության զեկույցը տվյալներ է պարունակում առնվազն 25 ռուսաստանցի և 15 ուկրաինացի ռազմագերիների մահապատժի վերաբերյալ։
ՀԱՀ կառավարությունը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի խուսափի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ օրդերի կատարումից, եթե վերջինս որոշի մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ:
Այսօր՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։