Չնայած ՀԱՊԿ-ն Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել, սակայն առանձին երկրներ հայտարարել են, թե ինչ են իրենց առաջնորդներն առաջարկել պաշտոնական Երևանի կողմից նախաձեռնված այդ հանդիպման ժամանակ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում, Վաշինգտոնը փոխգործակցում է Երևանի և Բաքվի հետ։
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Ալիևին հասցեական կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։
Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը:
ՀՀ զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։
Ցուցարարնեը նկատելով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանին, մոտեցան նրան, և սկսեցին հարցեր տալ, ինչի արդյունքում Հովիկ Աղազարյանի ու ցուցարարներից մի քանի հոգու միջև վիճաբանություն տեղի ունեցավ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը նվիրված կլինի Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի լայնահարձակ գործողություններին, կկայանա վաղը՝ սեպտեմբերի 14-ին։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում իր աղբյուրին։
Ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը, որը նվիրված է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգություններին։
Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ակնհայտ է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքական ախորժակը բացվել է, եւ պահանջները գնալով ընդլայնվում են։
Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):
Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հասցեական հայտարարություն է արել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ։
«Չլեգիտիմացնենք Ալիեւի ռեժիմը եւ չֆինանսավորենք նրա սպառնալիքները՝ գազ գնելով, սանկցիաներ կիրառենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրելով»,-ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Այս պահի դրությամբ հավաքված փաստերը նաև վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կապան համայնքի Ներքին հանդ, Շիկահող ու Սրաշեն գյուղերի ուղղությամբ:
Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։
2022 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 9.1% գնաճ է գրանցվել։ Աճում են ոչ միայն պարենային ապրանքների գները, այլ՝ ծառայությունների։
Արարատ Միրզոյանի կողմից ընդգծվել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
Գազի մատակարարման վերջին համաձայնագիրը, որը ԵՄ-ն ստորագրեց Ադրբեջանի հետ, միայն ամրապնդեց Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է թուլացնել Հայաստանը և հասնել իր ինքնիշխանության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։
ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խնդրանքով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան և Բաքու։
ՀՀ զինված ուժերը բերվել են բարձր մակարդակի ռազմական պատրաստության և անցել իրենց վստահված հատվածների պաշտպանությանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության լեհական նախագահությունն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը՝ նշելով, որ սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։
Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։
«Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաև գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, Հայաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։
Ըստ էության, այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:
Կապան համայնքի կազմում ներառված Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) շարունակում է լարված մնալ։
ՀԱՊԿ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին նշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ներկայացնում է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 14:00-ի դրությամբ։
Արմինե Ավագյանի փոխանցմամբ՝ Տեղ համայնքի Քարաշեն գյուղում վնասվել է մշակույթի տան շենքը, Վաղատուր գյուղում արկն ընկել է այգիների մեջ: Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում արկն ընկել է բնակելի տների վրա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, զենք-զինամթերք ձեռքբերելու հարցը 4 բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչը ֆինանսականն է, երկրորդը՝ քաղաքականն է, երրորդը՝ տեխնիկական բաղադրիչն է, իսկ չորրորդը՝ տրանսպոտային բաղադրիչն է։
Պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։
Էմանուել Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
«Ոչ մեկ չի հարցրել՝ իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար։ Որևէ մեկը։ Ես անընդհատ սպասում էի, սպասում էի, լավ մեկը կասի՝ լավ, դու վարչապետ ես, երկրի ղեկավար ես․․․»
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։
Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել, որպեսզի օգնի կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում բարձր գնաճ կամ գնաճային ռիսկեր են գրանցվում:
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի ձեռնարկած քայլերը ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը անընդունելի է համարում Հայաստանի քաղաքացիական օբյեկտներին հարվածները և կոչ անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այդ մասին Քարփենթերը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
Հարձակման օբյեկտ են դարձել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որտեղ կողմերը քննարկել են Ադրբեջանի սանձազերծած հարձակումը Հայաստանի հետ սահմանին։
Այս տվյալը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։
Դիմում ենք Հայաստանի ռազմավարական գործընկերներին, միջազգային հանրությանը՝ ակնկալելով ՀԱՊԿ-ից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, միջազգային պարտավորություններից բխող հստակ ու արագ գործողություններ։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ մասին Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին։
Սեպտեմբերի 13-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 11:00-ին ԱԺ-ում ելույթով հանդես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամերիկացի կոնգրեսականները արձագանքում են ուշ գիշերը Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնված ագրեսիային՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ցանկացած օգնություն։
Ընթանում է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել:
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի հարավում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ։ Այդ մասին կազմակերպությունը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գիշերը տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
«Ինչպես մենք վաղուց արդեն հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- նշվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ ՀՀ ԶՈւ-երը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
«Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Սրանք ակնհայտ պատերազմական հանցանքներ են, որ ուղիղ բխում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն
Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։
Սա Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործությունն է, որին նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողություններ:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին
Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:
ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք:
«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: