Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի հրետակոծվող բնակավայրերի ուսումնական հաստատություններին արձակուրդ կտրամադրվի
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ որոշում է կայացվել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:
Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Լուսանկարում՝ Սոթքի դպրոցը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել