HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը հատուկ են թիրախավորման ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը: Սա նրանց ձեռագիրն էր նաև 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Արդեն հավաքվում են հավաստի ապացույցներ առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի: Դա անում են գիշերով, երբ մարդիկ քնած են: Նպատակն է` հնարավորինս մեծ վնաս պատճառել:

Սրանք ակնհայտ պատերազմական հանցանքներ են, որ ուղիղ բխում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:

Այս հանցավոր սանձարձակ արարքների համար պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:

Նրանք են պատասխանատու ՀՀ քաղաքացիների` զինծառայողների սպանության և նրանց առողջությանը հասցված վնասի համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: 

ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter