HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Հայաստանից Արցախ։ Այս մասին «Հետքին» հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Բեռի պարունակությունը եղել է մանկական և այլ սնունդ, դեղորայք, որոնք փոխանցվել են Արցախի առողջապահական հաստատություններին՝ այնտեղից վերաբաշխում իրականացնելու նպատակով»,- ասաց նա։

Զառա Ամատունին հայտնեց նաև, որ Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերվել Արցախից։ Նա չհայտնեց, թե որ երկրի քաղաքացի են եղել նրանք։ «Միայն կարող եմ նշել, որ ունեցել են քրոնիկ հիվանդություններ, և դա է եղել տեղափոխման պատճառը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն 14-րդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: 

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ դեկտեմբերի 24-ին հնարավոր է եղել տեղափոխել Հայաստան։

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter