«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 21-ին՝ ժամը 08:00-22:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։
Կարևորվել է ԱՄՀ հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Բերդի համայնքապետարանն այս տարի առաջին անգամ է մասնակցային բյուջետավորման գործընթաց նախաձեռնում և համայնքի մի քանի բնակավայրեր բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել։
«Հզոր համայնք» միջոցառումը նպատակ ունի խթանելու երիտասարդների ակտիվությունը, նպաստելու նրանց կրթական և մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորելու մարզեցի առաջնորդների սերունդ և նրանց միջոցով ապահովելու մարզերի համաչափ զարգացում:
Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ վերոնշյալ հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։
Հանրապետության ողջ տարածքում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Մարտի սկզբից մեկնարկել են Լոռու մարզի գետերի՝ հրատապ ուշադրություն պահանջող հատվածների մաքրման աշխատանքները, որոնց նախորդել են նախապատրաստական փուլերը՝ կազմակերպչական աշխատանքներ, ձեռքով մաքրում և տեխնիկայի տեղափոխում։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մարտի 20-ին ժամը 10:30-ից մինչև մարտի 21-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
Հակոբ Բալասյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման և հողերի փչացման համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի բնապահպանական վնասի։
Մետրոն աշխատում է մի ուղղությամբ՝ սովորականից ավելի ուշ-ուշ։ Բազմաթիվ ուղևորներ կայարաններում սպասում են 20-ից ավել րոպե։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը