HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ 2026 թվականի մարտի 20-ի հրամանով Արման Աբաջյանը նշանակվել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության Լոռու և Շիրակի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականին Կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվեցին ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանումներ: Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվեցին նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները:  

Տարածքային ստորաբաժանումների ստեղծման նպատակն է՝ տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ՝ արագ արձագանքելով նմանատիպ դեպքերին, ինչպես նաև հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter