Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Հունգարիա-Հայաստան հանդիպումը:
Լըկորնյուի վերանշանակման մասին Ելիսեյան պալատը հայտարարեց այն բանից հետո, երբ լրացավ 48 ժամը, որը Մակրոնն իրեն տվել էր նոր վարչապետի նշանակման մասին։
Սպիտակ տունը սկսել է աշխատանքից ազատել դաշնային ծառայողներին, քանի որ շարունակվում է շաթդաունը՝ ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցումը. Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ կառավարության ֆինանսավորման հարցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից լրացուցիչ 100% մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Ինչպես գրում է CNN-ը, մաքսատուրքերի ընդհանուր չափը կկազմի 130%։
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։
Ժամը 11։00-ի դրությամբ՝ Երևանի կենտրոնում, պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Տիգրան Ավինյանը։