«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:
Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ մեր նպատակները թափանցիկ են:
Կառավարության հավանությանն է արժանացել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
«Նույնիսկ հոդվածի հրապարակումից հետո ոչ Տիգրան Ավինյանը, ոչ նրա մերձավորները հերքման, պատասխան հրապարակելու պահանջով չեն դիմել մեզ»,-ասում է Անի Գրիգորյանը և հավելում, որ դատարանով հարցեր պարզելը ճնշում է լրատվամիջոցների վրա:
Նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ՍԾՏՀ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, ինչպես նաև փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին տնտեսական փոխկապակցվածությունը բարելավելու կարևորությանը:
Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։
Նախատեսվում է, որ 2025 թ. փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը չի գերազանցի 2-3-ը, ինչը կպահանջի 11-16.5 մլն դրամ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, պղնձի գինը միակ բաղադրիչ չէ, որի արդյունքում 33 մլրդ շահաբաժին է ստացվել։
Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթերը՝ սահմանված չվացուցակով։
Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով ստեղծել՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մարտի 1-ն է:
Կարող են լինել սահմանափակումներ բանակում ծառայության բնույթի համար՝ ելնելով այդ հիվանդության պայմաններում այդ ծառայությունն արդյունավետ կատարելու օբյեկտիվ հնարավորությունից:
Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։
Հայաստանի ազգային հավաքականը 2024 թ. եզրափակում է ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականում: Նոյեմբերի համեմատ մեր ընտրանին տեղաշարժ չի գրանցել:
Կարգավորումներով սահմանվել է հսկողության հստակ ընթացակարգ, գործողությունների համալիր մեխանիզմ։
Երևանի փոքր կենտրոնում վեր է խոյացել հերթական բարձրահարկը։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցված շենքն ունի 18 հարկ։
Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ազատանում խաղահրապարակի կառուցման գաղափարը 7 այլ գաղափարների հետ անցել էր մրցութային փուլ և հաղթել 1638 ձայնով:
Լրագրողների համար արհեստական բանականության գործիքներ առաջարկող ընկերությունների խիստ մեծամասնությունը շարունակում է լուռ մնալ իրենց իրական սեփականատերերի, եկամուտների, գնահատված արժեքի, ներդրողների և այլ կարևոր տեղեկությունների մասին։
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։
Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։
«Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը:
Մեկնարկել է Կառավարության 2024թ. դեկտեմբերի 19-ի նիստը։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների (բուք է) և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։