Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-ից 26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում։
ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը:
Խափանված է դատարանների միջև դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման և ստացման ծրագիրը։
Հուլիսի 23-ին «Հետքը» քննարկում էր կազմակերպել «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով:
Այսուհետ օդապարիկ շահագործողները Հայաստանում կարիք չեն ունենա ձեռք բերել օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ):
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին։
Չորս տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Ռուսաստանում և այլ հարթակներում բանակցել Հայաստանի հետ։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ինչպես հաղորդում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։
Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը վարչապետի պաշտոնում առաջարկել է տնտեսագետ, Փարիզի քաղաքապետարանի ֆինանսների կառավարման բաժանմունքի ղեկավար Լյուսի Կաստեի թեկնածությունը։
Հուլիսի 21-22-ին Reuters-ի հետ համատեղ Ipsos ընկերության իրականացրած համազգային հարցումը ցույց է տվել, որ փոխնախագահ Քամալա Հարիսին կաջակցի ամերիկացիների 44 %-ը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 %-ը։
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Չիթլի հրաժարականը հաջորդել է նախորդ շաբաթ Փենսիլվանիա նահանգում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա մահափորձի իրականացմանը։
Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։
ՀԷՑ-ը հայտնում է, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան 16 շենքի մոտ գտնվող գազի խողովակին փաթաթված լարերի մի մասը ինտերնետի մալուխներ են, մյուս մասն անցկացվել են հարևան տնտեսվարողների կողմից և ընկերության հաշվեկշռում չեն
Որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել դուրս բերել տասերկու զոհված զինծառայողի մարմին. հիմնականում մարմինները դուրս են բերվել 811, 812 դիրքերից և Ղազախալի կոչվող տեղամասից, որտեղ հակառակորդը խոցել էր վիրավորներին տեղափոխող մեքենան։
Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե նրանց, որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի:
Ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ է:
Առաջին հարվածը հասցվել է արդյունաբերական գոտուն, երկրորդը՝ մասնավոր հատվածին։ Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնի է 1 զոհի մասին, որը խաղաղ բնակիչ է։
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի միջև 2011 թվականից ի վեր առաջին հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ընթանում են, սակայն դրա անցկացման ժամկետներն ու վայրը դեռևս հայտնի չեն:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Կիևին ամերիկյան աջակցությունը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հուլիսի 25-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Նրա խոսքով՝ ինքը միայն ստեղծել է կոմիտե, որը միտված է «ժողովրդավարության և անձնական ազատությունների օգտին հանդես եկող թեկնածուներին աջակցությանը»։
Նեպալի Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը հուլիսի 24-ին կործանվել է Կատմանդուի միջազգային օդանավակայանում։ Օդանավում եղել է 19 մարդ։ Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 5 զոհի մասին։
«Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային ծառայողների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխվել է մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք։
Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:
Բոլոր սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ՝ իրենց ստանձնած պարտավորություննների կատարման մասին: Արձագանքել են մեկ-երկուսը և պատրաստակամություն հայտնել ապահովելու շենքերի պահպանությունը:
«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցված արտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում «Door» գինու ապրանքանիշը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.