
Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հուլիսի 25-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Իսրայելի կառավարության ղեկավարը ԱՄՆ է ժամանել հուլիսի լույս 23-ի գիշերը՝ Կոնգրեսում հուլիսի 24-ին նախատեսված ելույթից առաջ:
Հնարավոր է, որ Նեթանյահուն հանդիպի նաև նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
Լուսանկարը՝ Miriam Alster/Flash90
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել