Դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արտուշ Միրաքյանին՝ նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Աղաջանյանին, խմբի կազմում խոշտանգելու համար:
Վարչապետը չեխական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շեշտել է, որ ձևավորվող աշխատանքային խումբը, համագործակցելով եզդիական համայնքի հետ, կմշակի առաջարկներ եզդիերենի ուսուցման ամբիոնի ստեղծման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Առնվազն հինգ երկիր Շանհայի համագործակցության կազմակերպությանը դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։
Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ գործող նախագահի նկատմամբ մեծանում է ընտրապայքարից դուրս գալու վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդների, Դեմոկրատական կուսակցության անդամների և մտերիմների կողմից ճնշումը։
Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին երկրորդ ժամկետով ընտրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ինքը Եվրամիության կողմից փորձել է անել հնարավորը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության դյուրացման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
«Անհրաժեշտ են մեծ ներդրումներ մաշված ցանցը փոխարինելու համար։ «Վեոելիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագիրը կոնցեսիոն չէ։ Նրանք պայմանագրով նախատեսված որոշ ներդրումներ կատարում են՝ տարեկան 3,3 մլրդ դրամ, սակայն դա ընդամենը կաթիլ է օվկիանոսում»։
Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Փակ ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
ԵՄԱ Էթիկական լրագրության 2024թ. մյուս մրցանակակիրներն են Արշալույս Մղդեսյանը` «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան եւ Հայարփի Բաղդասարյանը` «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող։
Էկոնոմիկայի նախարարությունից էլ «Հետք»-ին հայտնեցին, որ տեղյակ են խնդրից, ըստ անհրաժեշտության նաև միջոցներ կձեռնարկեն, բայց հարցի հասցեատերը ՍԱՏՄ-ն է։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։
Զննությամբ ծառայողները հայտնաբերել են հանձնուքում առկա կիսավարտիքի գրպանում թաքցրած, առանց գրառման 3 սպիտակ, կասկածելի դեղահաբ։
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը:
աշվարկը կատարված է հիմք ընդունելով 1-ին եռամսյակի փաստացի կատարողականը:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։
Նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։
Նիստում անդրադարձ է կատարվել նաև մի շարք ընթացիկ հարցերի:
Հայկական կողմը հրաժարվել է Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնելու Մեծ Բրիտանիայի առաջարկից:
Սա միայն մեկ ցուցանմուշի ցուցադրություն չէ. այն լինելու է խոշոր ցուցադրություն, որի ընթացքում հնարավորություն կլինի տեսնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը։
Ավելի քան 2 տարի առաջ փլուզված Ծիծեռնակաբերդի խճուղու 4-րդ գոտին մինչ օրս չի վերականգնվել։ Վերականգնման մասին Երևանի քաղաքապետարանը հստակ ժամկետներ չի նշում։
Փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները:
Տիգրան Խանջյանն ասում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) պահեստը մի խոնավ շինություն է, որտեղ գտնվող իր գույքի մեծ մասը չկար, մի մասն էլ՝ փչացել էր:
Երևանում հուլիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
Հանձնուքում առկա գործարանային փաթեթավորմամբ թեյի տուփի մեջ թաքցված են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված, ընդհանուր 244 գրամ քաշով, բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև՝ 40,9 գրամ քաշով, սև, չոր, բուսական զանգված։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ
Կառավարության 2024 թ. հուլիսի 18-ի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
2-րդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները։
Fastex Card-ը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով։ Fastex Card-ը ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կիսակառույց շենքի 7-րդ և 8-րդ հարկերում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։38-ին։