
Երկրաշարժ՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ
Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 16 կմ դեպի հարավ։
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել