Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմը հանդիսատեսը կկարողանա կրկին դիտել հուլիսի 14-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։
Ղազախստանի արևմուտքում գտնվող Մանգիստաուի շրջանում մեկնարկել են «Բիրլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
«Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանը, որտեղ պայթյուն տեղի ունեցավ հունիսի 6-ի գիշերը, միջադեպից առաջ՝ ամիսներ շարունակ, տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ է ունեցել:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Ռուսական TACC գործակալությունը փոխանցում է, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին նշվում է Կրեմլի ու Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում։
Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:
Ոսկե Ծիրան Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը կանադահայ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր Ատոմ Էգոյանին հանձնեց «Փարաջանովյան թալեր»՝ կինոյում նշանակալից վաստակի համար։
«Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին։ Վերջին տվյալներով՝ միայն Կիևում կա 10 զոհ և 35 վիրավոր։ Հարվածի տակ է հայտնվել նաև ուկրաինական մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել երկրի վարչապետի հրաժարականը և Գաբրիել Ատալին խնդրել մնալ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին հայտնում են AFP-ն և BFM TV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:
Երևան քաղաքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով։
Կենդանիների նման վարքը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ կենդանու սննդի և արեալների կրճատման, իսկ կլիմայական փոփոխությունները ևս սրում են իրավիճակը։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև պատկերազարդում AKN-ի վրա. հենց այնտեղ հյուրերի ներկայությամբ նկարչուհի Լուիզա Գրագատին կնկարի աչքանման քանդակի վրա՝ դիտորդներին հրավիրելով անմոռանալի ճամփորդության:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։
Կենտրոնի նպատակների թվում են Հայաստանի գիտության զարգացմանը, Հայաստանի եւ սփյուռքի գիտնականների համագործակցությանն աջակցելը, գիտական կադրերի պատրաստումը, գիտական դասընթացների ու համաժողովների անցկացումը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ով Պեկին է ժամանել Ուկրաինայում խաղաղության հաստատման իր առաքելության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Ձախ ուժերի «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթել է Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ այդմ ստանալով 182 մանդատ: Այդ մասին հայտնում է Le Monde պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիա ներքին գործերի նախարարության տվյալներին։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ հուլիսի 8-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում կներկայացնի: Պատճառը խորհրդարանական ընտրություններում ձախերի հաղթանակն է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։