ԲԴԽ-ի որոշմամբ սահմանվում է նաև, որ ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ, իսկ դատավորն ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ: Սա ևս Ս. Հովհաննիսյանի համար վիճելի դրույթ է:
օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին:
Վարչապետ Փաշինյանը հանդիպումը կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Առաջիկա ժամերին Իրանը կարող է հարվածել Իսրայելին։ Այդ մասին ապրիլի 4-ին հայտարարել է Israelinfo պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ԿՀՎ տվյալներին, ինչպես նաև ԱՄՆ գործող և նախկին պաշտոնատար անձանց։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 4-ին հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել Ադրբեջանին փոխանցել «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»։
Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը այս տարվա հուլիսին կանցկացնեն համատեղ օպերատիվ-մարտավարական «Бірлестік-2024»հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Տաբատի գոտկատեղից անմիջապես հանել և նետել է փաթեթ, որի զննությամբ հայտնաբերվել է ևս 4 փաթեթ։ Դրանցից երկուսում առկա է եղել ընդհանուր 1,05 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ մյուս երկու փաթեթներում՝ ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։
Այս մասին «Հետքը» տեղեկացավ տեսչականան մարմից գրավոր հարցմամբ ստացած փաստաթղթերից։
Վարույթի արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է Մխիթար Մաթևոսյանի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի առկայության մասին։
ԵՄ առաքելության մադատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում:
Նախարարը հավելել է, որ ապահովագրությունը նաև կնպաստի բժշկական ծառայությունների որակի բարելավմանը:
։ Ձերբակալված 42–ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:
Գույքը ներառում է 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ, ինչպես նաև՝ դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասը:
Ստանդարտի ընդունումը հետագայում պետական մարմիններին թույլ է տալու մեկ ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազաներ, որը օգնելու է առաքանիների առաքման, ոստիկանության կամ որոշակի ծառայությունների մատուցման հարցում։
Առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ ի ապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը։
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ապրիլ ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին, որը հաշվետու ժամանակահատվածում 2 պարտություն է կրել, նահանջել է 1 հորիզոնական եւ հիմա 95-րդն է:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է տեղի ունենա ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն:
հնավորությունների ընդլայնման և նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ այսուհետ կիրականացվեն նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղատնտեսության ոլորտում կիրառվող այլ օժանդակ նյութերի հետազոտություններ:
Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև՝ ամպրոպ։
Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին։ Այդ մասին Известия-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։
32-ամյա տղամարդը մտել է խանութ-սրահ և, մոտենալով սպասարկման համար նախատեսված սեղանին, որի մյուս կողմում գտնվել են խանութ-սրահի մենեջերը և հիշյալ աշխատակցուհին, լիցքավորել է իր մոտ առկա «Մակարով» տեսակի ատրճանակը և այն ուղղել դեպի կնոջ քույրը։
Մեկնարկել է կառավարության 2024թ. ապրիլի 4-ի նիստը։
Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը ճանաչել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։
Եվրամիության «սեւ ցուցակից» հայկական ավիացիան դուրս բերելու առանցքային քայլերից մեկը ոլորտը կարգավորող եւ վերահսկող Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) որակյալ կադրերով համալրելն է:
Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։