Դատական նիստը տևեց շուրջ 6 ժամ։
Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։
Հրաչ Անտոնյանի ընտանիքը՝ երեք սերնդով, ապրում է Նախիջևանի սահմանից մի քանի հարյուր մետրի վրա՝ Վայոց ձորի Նոր Ազնաբերդ գյուղում։
Առ այդ, վերը նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիենայի կոնվենցիայի ուժով առոչինչ են:
Արդարադատության խորհուրդը 2007թ. հոկտեմբերի 12-ին որոշել էր միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին` դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցնելու համար:
Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
45 պահեստամասերից 18-ը գնվել են 8 մլն 981 հազար 896 դրամով թանկ, իսկ 27 անվանում պահեստամասերը գնվել են 73 մլն 949 հազար 800 դրամով թանկ։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:
2021 թվականի դեկտեմբերի 16-ին հսկող դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
«Եթե մենք չունենանք պատասխանատվության զգացում` լուծելու մեր խնդիրները, մենք Արցախում չենք կարողանալու ապրել։ Երկիրը պետք է լինի զարգացող և ապագա ունենա։ Ես այստեղ եմ ձեզ ծառայելու համար»,- ասաց Սամվել Բաբայանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» հարցը։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
Նշենք, որ Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին, և 2020 թվականի փետրվարի 27-ին ազատվել այդ պաշտոնից։
Թուրքիայում կկայանա նախագահական ընտրությունների II փուլը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ քվեարկությունը կկայանա մայիսի 28-ին։
Դատապարտյալ Ն.Խ.-ն բանավոր հայտարարել է, որ սրվակում մեթադոն է:
Մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքի համար, և ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,
Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:
Նշվում է, որ հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում՝ նպատակ ունենալով կոնկրետ արդյունքների հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ։
Հանդիպման արդյունքներով՝ Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում AMX-10RC-ներով։
Անդրադարձ է կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:
Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։
Մայիսի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Օրենսդրական փոփոխություններն ուղղված են քննիչների աշխատավարձի ու դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը եւ քննիչների թվակազմի ավելացմանը:
Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։
Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Համայնքի նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նրա էլ. հասցեին տևական ժամանակ ուղարկվում էր բանկի ներքին հաղորդագրությունները, ծանուցումները, տարբեր մարդկանց բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվություններ։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 98,67 %-ի հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 49,35 %-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 45 %-ը։ Սինան Օղանն էլ, որը ներկայացնում է «ATA դաշինք»-ը, ստացել է ձայների 5,22 %-ը։