Մոսկվան, մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը, պատրաստվում է արգելափակել YouTube-ը։ The Octagon-ը գրում է, որ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցից հետո այս հարցում տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Չինաստանի փորձագետները։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված ավիացիոն կազմակերպություններում աշխատողների թիվը 2022 թ. եղել է 2848:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատրաստվում են դատել գործարար փաստաթղթերի կեղծման համար, նրա նկատմամբ կառաջադրվեն «բազմաթիվ մեղադրանքներ»։ Այդ մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են գործի նյութերին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը:
Պատճառը մարդկությանը սպառնացող որոշակի վտանգներն են, այդ թվում ողջ աշխարհում զանգավածային գործազրկությունն ու աղքատության ցուցանիշների աճը։
Ուկրաինայի նախագահի հետ միասին այնտեղ են եղել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է։
Քանանի Չաֆիի խոսքով՝ այդ համագործակցությունը «դավադրություն է, որն Իսրայելն Ադրբեջանի տարածքում պատրաստում է Իրանի դեմ»։
Թուրքիայի կողմից անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացումը վերացրել է վերջին խոչընդոտը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում, կոչ է արել լքել այդ երկիրը։ CNN-ի փոխանցմամբ՝ նրա խորհուրդը տարածվում է նաև բոլոր լրագրողների վրա։
ԱՄՆ-ն երկուշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան անանուն երեք պաշտոնյայի։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Կարմի՞րը, թե՞ սևը: Սև՞ը, թե՞ կարմիրը: Հը՞. կարմիրը: Չէ՝ սև՛ը:
Ինչպես պնդում է ամերիկյան կողմը, Մկրտիչևը 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին ներգրավված է եղել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև ավելի քան երկու տասնյակ զենքերի ու սպառազինության առքուվաճառքի կազմակերպման գործընթացին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության մարմինը ժամանակավորապես սահմանափակել է այդ երկրի տարածքում ChatGPT չաթ-բոտի կիրառումը, որը թողարկվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Հետքը» զրուցել է Գաբրիել Արմաս-Կարդոնայի հետ, որը մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած իրավաբան է ԱՄՆ-ից
Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 ՀՀ դրամ կաշառք է տվել։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 28-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
5 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Դատախազությունը 2023 թվականի մարտի 31-ին հրապարակել է նաև Հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումը՝ վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները:
«Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»,-նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալներ Գևորգ Բաղդասարյանը, Արթուր Պողոսյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։