HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-16 աստիճանով. եղանակի կանխատեսումը

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը. 

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 1-ի ցերեկը թույլ տեղումները կպահպանվեն: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter