Իր հերթին Հայր Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծեց, որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ
ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:
Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լքում է իր պաշտոնը, որտեղ նա կատարում էր այդ երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչության մամուլի քարտուղարի գործառույթները։
Ուկրաինայի զինվորականներին սպառազինության լրացուցիչ մատակարարումները հանդիսանում են Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը։
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի տնտեսական վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Լուիզա Վինտոնը առցանց ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինային աջակցության հարցը։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Կիև։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ի երեկոյան նա մեկնել էր Լեհաստան և մարտի 8-ի գիշերը ժամանել ուկրաինական մայրաքաղաք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 90 ռուսաստանցի զինվորականի վերադարձի մասին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց Ցեղասպանության օրերին Գերագույն Իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին:
Ռուսական ուժերը, հավանաբար, գրավել են Բախմուտի արևելյան հատվածը մարտի 7-ին այս շրջանից Ուկրաինայի զինված ուժերի «վերահսկելի դուրսբերումից» հետո։ Այդ մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր տեղեկագրում։
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությունը չի պարզաբանում թե ե՞րբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամրագրել «Բյուրեղ բնակելի» համալիրում գտնվող թանկարժեք բնակարանը։
Հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու խնդրանքիս ի պատասխան՝ արդեն մի քանի օր է, հարյուրավոր երիտասարդներ ընդգրկված են ամենատարբեր աշխատանքներում:
Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրներից։
Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի կարող ունենալ որևէ փաստական հենք և աղերս իրականության հետ։
Վրաստանում այս գիշեր իրավիճակը խիստ լարված է եղել։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ իրենց դժգոհությունն արտահայտելու խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծերի մեկի վերաբերյալ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց միջազգային օրվա աթռիվ շնորհավորական ուղերձ է հղել։