HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուժեղացվելու են նաև ապրանքների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման աշխատանքները»․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը, որում ասվում է հետևյալը․

«Շուրջ երեք ամիս է՝ շրջափակված Արցախում հումանիտար բեռները տեղ են հասնում մեծ դժվարությամբ, ուժերի գերլարման և ծանր բանակցությունների արդյունքում: Այս ընթացքում պետական մարմինների և ռուս խաղապահների միջև համագործակցության շնորհիվ հանրապետություն են հասնում քիչ քանակության առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են բնակչության կենսապահովման նվազագույն կարիքները բավարարելու համար:

Երեկ Արցախի Հանրապետություն բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը կազմված էր առաջնային անհրաժեշտության պարենամթերքից, պարունակում էր նաև 31 պարկ բոված արևածաղկի սերմ: Թե որ տնտեսվարողը կամ անհատն է փորձել օգուտ քաղել ստեծված իրավիճակից՝ կենսական նշանակության ապրանքը չարամտորեն փոխարինելով արևածաղկի սերմով, պարզ կլինի համապատասխան մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում:

Բայց անկախ տեղի ունեցածի հանդեպ իրավական գնահատականից, շատ կարևոր և հիասթափեցնող է հարցի բարոյական կողմը: Այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան:

Մանրածախ ապրանքների իրացման հետ կապված նոր կարգավորումներին զուգահեռ ուժեղացվելու են նաև ապրանքների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող ջանքերը և այսուհետ յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվելու է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter