HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի շրջափակման պայմաններում կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ»․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի շրջափակման պայմաններում կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում համախմբվածության, ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ: Ստեփանակերտից ու շրջաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ստացված արձագանքները մեզ ոգևորում և նոր ուժ են հաղորդում:

Հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու խնդրանքիս ի պատասխան՝ արդեն մի քանի օր է, հարյուրավոր երիտասարդներ ընդգրկված են ամենատարբեր աշխատանքներում:

Լիահույս եմ, որ նման կազմակերպվածությունն ու ջանքերի մեկտեղումը ի զորու է մեղմել, ապա նաև չեզոքացնել այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է 44-օրյա վերջին պատերազմից հետո:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երիտասարդներին, ուսանողներին, օրենսդիր ու գործադիր մարմինների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր միասնականության կոչը անմիջապես վերածել են շոշափելի արդյունքների:

Ահա գործնականի վերածված առաջին քայլերը, կամավորականները բեռնաթափում և աջակցում են գարնանացան սերմերի բաշխման աշխատանքներին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter