Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև:
«Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անրաժեշտության դեղորայքի տեսքով:
Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից ցանկանում է տեսնել անկեղծություն «ոչ միայն բառերով, այլև՝ գործնականում»։ ԱՄՆ-ում թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն։
Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ քարտուղարի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:
Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ:
«Քիչ առաջ զոհված զինծառայողներից մեկի հայրն էր այստեղ, ասաց՝ ո՞ ւր ա տղես։ Անպատասխան հարց տվեց, չկարողացա պատասխանեմ, դա արդեն 6-րդ ծնողն էր»։
Բանաձևում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջում, եվրոպացի պատգամավորները նոր մոտեցումներ են առաջարկում Արցախում հումանիտար իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Իր խոսքում խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառատեն կարևորեց ջանքերի գործադրումը հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման և ապահով կյանքի իրավունքի պաշտպանության։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Պողոսյանը:
Քաղաքացիական հասարակությունը Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու առանձին որոշումներով Արման Պողոսյանը և Ավագ Ավաննեսյանը նշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալներ։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Իր ելույթի տեքստը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար Ա. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:
Երևանում և մարզերում այսօր ցերեկը, հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ցավակցական տեքստը TACC գործակալությանը փոխանցել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն իսպառ բացառելու համար:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Եվրամիությունը նախատեսում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել նոր առաքելություն, որը կարող է կազմված լինել մինչև 100 դիտորդից և կունենա երկամյա մանդատ։ Այդ մասին գրում է ամերիկյան Politico պարբերականի եվրոպական ծառայությունը։
Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։
Այս սարսափելի իրավիճակում կոչ եմ անում ՄԱԿ-ի ՊՀԾ-ին՝ որպես մասնագիտացված մարդասիրական գործակալություն, արագ ներգրավվել ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու ԼՂ երեխաներին։
Պահանջում է Ադրբեջանի իշխանութուններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և հիշեցնում, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման։
«Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք: Աստված զորավիգ համայն հայությանը»,- ասված է Արցախի ԱԺ մամուլի հաղորդագրության մեջ:
«Հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին՝ պետք է կոնկրետ, անհատական հետևանքներ լինեն»- ասաց Փաշինյանը։
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
«Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասաց Փաշինյանը։
Հունվարի 19-ի ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Գետափնյա, Դարակերտ, Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը:
Կառավարության 2023 թվականի հունվարի 23-ի հերթական նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Վահրամ Գրիգորյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2021-ի օգոստոսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Կառավարության կողմից հավանություն ստանալու դեպքում նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում։
2023 տարեշրջանի «Զարմանազան»՝ արեւմտահայերէնով ամառնային ծրագիրը տեղի պիտի ունենայ Ֆրանսայի Ալպեան լեռներու «Օթ-Սաւուա» կոչուած շրջանը, 11 Յուլիսէն մինչեւ 6 Օգոստոս 2023։ Կրնաք արդէն իսկ ձեր դիմումը կատարել։
Այս տարի նախատեսվում է ներդնել նաև տոմսային համակարգը: «Արդեն ունենք տոմսային համակարգի ներդրող ընկերություն, որը կազմակերպելու է միասնական տոմսային համակարգի ներդրումը ոչ միայն ավտոբուսներոմ, այլև դիտարկում ենք նույն համակարգը տեղադրել մետրոյում»։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։