Նշվում է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Կիսաեզրափակիչ փուլում Մարոկկոյի ազգային հավաքականի մրցակիցը կլինի Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողը։
Բարձրաստիճան պաշտոնյան, որը ծանոթ է խնդրին, ասել է, որ «Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց բարեկամության մասին թմբկահարելը այս փուլում կարող է ձեռնտու չլինել Մոդիի համար»։
Այն, ինչ սկսվել է 1988 թվականից, որ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր, նույնն է մնացել:
Պարբերականի տվյալներով՝ սկզբում տղամարդը փորձել է ներխուժել Radio Dresden ռադիոկայան։ Ավելի ուշ, ոստիկանությունը առևտրային պատկերասրահում ձերբակալել է հարձակում իրականացրած անձին։
Չեչեն բլոգեր Տումսո Աբդուրահմանովը, որի սպանության մասին ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, ողջ է, պնդում են չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զակաևը և Մյունխենի դատարանը։ Այդ մասին հայտնում է «Кавказ.Реалии»-ն։
Այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, որը որեւէ կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ, Երեւան է տեղափոխել իր առաջին ինքնաթիռը։
Էներգետիկ օբյեկտների վրա ռուսական անօդաչուների հարձակումից հետո Ուկրաինայի Օդեսա քաղաքի բոլոր սպառողները մնացել են առանց լույսի, բացառությամբ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով:
Բելգիական Le Soir թերթը նշում է, որ Կայլին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում է Կատարում։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։
Հարցազրույցի ընթացքում Գոնչարը պնդել է, որ «երկու կողմերի հետ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան լարվածությունը»։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր ուղիղ մեկ տարի առաջ այս օրը։ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում առկա իրավիճակը հավաքվել էին քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները։
Դեպքի վայր հանդիսացող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:
Բայց մենք, լինելով ուժեղ և համառ մարդիկ, պետք է նաև սովորենք մեր սխալները վերհանել, չվախենալ դրանք շտկելուց, տեսնենք խնդիրները և աշխատենք դրանց լուծման ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ):
Իզուր չէ, որ ժողովրդավարությունների չափման միավորը մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակն է, թե ինչպես են հանրային իշխանության մարմիններն ապահովում, որ անձինք ազատորեն իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները։
Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Կիսաեզրափակիչ փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիայի ընտրանին, որը քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտության էր մատնել Բրազիլիայի հավաքականին։