Դրեզդենի կենտրոնում զինված տղամարդը պատանդներ է վերցրել. ոստիկանությունը կարողացել է նրան ձերբակալել
Դրեզդենի կենտրոնում 40-ամյա զինված տղամարդը առևտրային պատկերասրահում պատանդներ է վերցրել։ Այդ մասին հայտնում է Bild-ը։ Պարբերականի տվյալներով՝ սկզբում տղամարդը փորձել է ներխուժել Radio Dresden ռադիոկայան։ Ավելի ուշ, ոստիկանությունը առևտրային պատկերասրահում ձերբակալել է հարձակում իրականացրած անձին։
UPDATE: The hostage situation in a Dresden shopping mall has ended, police confirmed. The suspect has been injured and arrested and no hostages were hurt.
— DW News (@dwnews) December 10, 2022
For more: https://t.co/5aMFLTzJtz pic.twitter.com/UGhcQUhlmM
Զինված տղամարդը կրակել է գլխավոր մուտքի մոտ գտնվող վթարային դռան ուղղությամբ, սակայն այդպես էլ չի կարողացել ներթափանցել այնտեղ։
Ռադիոկայանի ղեկավար Տինո Ուտասին հայտնել է, որ ռադիոկայանի բոլոր աշխատակիցները գտնվում են անվտանգության մեջ։ Ռադիոկայանի պրոդյուսերները կանչել են ոստիկաններին, այն ժամանակ, երբ հարձակում գործած անձը նստել է ավտոմեքենա և ուղևորվել դեպի քաղաքի կենտրոն։
Այնուհետ տղամարդը ներխուժել է Altmarktgalerie առևտրային պատկերասրահ և թաքնվել դեղատանը։ Ոստիկանությունը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, հարձակում գործած անձը պատանդ է վերցրել դեղատանը գտնվող մարդկանց։ Ավելի ուշ, նրանք հայտարարել են, որ պատանդառված կինն ու երեխան ազատ են արձակվել, իսկ հարձակում գործած անձը ձերբակալման պահին վիրավորվել է։
🚨 Polizeieinsatz in #Dresden🚨
— Polizei Sachsen (@PolizeiSachsen) December 10, 2022
Aktuell kommt es im Bereich der #AltmarktGalerie zu einem Polizeieinsatz, nach einer Geiselnahme.
Bitte meiden Sie den Bereich. Der #Strietzelmarkt bleibt vorerst geschlossen. Wir werden hier weiter informieren: https://t.co/sRdMhoYvqK #dd1012 pic.twitter.com/MlQUCTglml
Ուժայինները խորհուրդ էին տվել մարդկանց չայցելել դեպքի վայր։ Նրանք շրջափակել էին քաղաքի կենտրոնը և փակել սուրբծննդյան տոնավաճառը, որը գտնվում է մոտակայքում։
Պատանդառությունից հետո ոստիկաններին հաջողվել էր կապ հաստատել հարձակում գործած անձի հետ։
Wir stehen im Kontakt mit dem Täter. Auch unser SEK und die Verhandlungsgruppe ist vor Ort. #dd1012
— Polizei Sachsen (@PolizeiSachsen) December 10, 2022
Spiegel-ը նշում է, որ այսօր առավոտյան սպանություն է եղել նաև Պրոլիս շրջանում։ Bild-ը և Radio Dresden-ը դա կապում են Altmarktgalerie-ի վրա հարձակում գործած տղամարդու հետ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել