Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։
«Շարժայի մշակութային ժառանգության» օրեր փառատոնն անցկացվում է 2003 թվականից, որը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է հեծանվորդի։
Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար:
Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Նիստի մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ոլորտի զարգացման ծրագրերի և իրականացվող գործընթացների վերաբերյալ:
Կողմերը փոխանակել են կարծիքներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ կառույցների շրջանակում երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությունների վերաբերյալ:
Նշված արտոնություններն ու նախապատվությունները պետք է ամրագրվեն ներդրողի և Կառավարության միջև անհատական ներդրումային պայմանագրով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված տեխնիկական աջակցությանը և քննարկել առաջարկներն իրացնելուն ուղղված հետագա քայլերը:
Պատասխանատվության գոտին (AoR) Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմն է։
Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023թ. փետրվարին, Ալմաթիում։
Ծախսերի աճին զուգահեռ կավելանան նաև բյուջեի եկամուտներն ու դեֆիցիտը։
ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:
Հուշարձանների տարածքներում և դրանց պահպանման գոտիներում նոր տեղադրած կառույցների հեղինակներին չբացահայտելու դեպքում լիազոր մարմինն իր միջոցներով հեռացնում է ապօրինի տեղադրված կառույցները։
Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով:
Որպես համեմատաբար թիկունքում գտնվող գյուղ՝ պատերազմի օրերին Տող էր տեղափոխվել Ջրականի հոսպիտալը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ առաջիկայում ԵԽ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի՝ Հայաստան գնահատման խումբ ուղարկելու որոշումը։
Ուզում եմ նաև հույս հայտնել, որ այս հանդիպման արդյունքում՝ փոխադարձ շահերը լիակատար հարգելով և հաշվի առնելով, մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացման ճանապարհին կատարել ևս մեկ վստահ քայլ առաջ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով շփումներին հաղորդել կանոնավոր բնույթ։
Արսեն Բաղդասարյանը մանրամասնել է նաև, որ Կառավարության ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է կազմի 85 տոկոս:
2022 թվականի հունիսի 23-ին քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի որոշմամբ հաստատվել և ուղարկվել էր դատարան:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված 2 ծառայողական քննության արդյունքում՝ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:
Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել ԲԴԽ-ին գործերի բաշխման ցուցակից որևէ դատավորի անունը հանելու միջնորդությամբ։
Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեւէ:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ:
Ճանապարհի արտաքին լուսավորության ցանցն անցկացվել է ստորգետնյա, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:
Կա Հայաստանի կառավարության խնդրանքը՝ խորացնել եւ ընդլայնել ռազմական համագործակցությունը, ինչի համար էլ Հայաստանի պաշտպանության նախարարն այցելեց Ֆրանսիա, եւ հուսով եմ՝ դա կհանգեցնի մեր համագործակցության ընդլայնմանը պաշտպանության ոլորտում։