HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար Իրեկ Ֆայզուլինի հրավերով հոկտեմբերի 5-7-ը Կազանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանին և Եվրասիական շինարարական կոնգրեսին: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում միջպետական համագործակցության հարցեր: Նիստի մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ոլորտի զարգացման ծրագրերի և իրականացվող գործընթացների վերաբերյալ: Դիտարկվել են սեյսմակայուն շինարարության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների կատարած աշխատանքը, շինարարության ոլորտում գնագոյացման, լիցենզավորման և նորմատիվատեխնիկական համակարգերի բարելավման աշխատանքները: 

Նստաշրջանին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է Հայաստանում 2022 թվականին իրականացվող և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված շինարարական լայնածավալ աշխատանքները, շեշտադրել տնտեսական աճի ցուցանիշում շինարարության մասնաբաժինը: Կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքաշինության ոլորտի զարգացմանն ու օրենսդրական դաշտի բարելավմանը միտված նախաձեռնություններին, կարևորել գործընթացների պարզեցման նպատակով թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: 

Արմեն Ղուլարյանը ներկա է եղել նաև Շինարարության միջազգային երկրորդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

ՌԴ այցի ընթացքում կոմիտեի ղեկավարն աշխատանքային հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների նաև անդամ պետությունների պաշտոնակիցների հետ, քննարկել երկրների միջև ոլորտային համագործակցության առավել ակտիվացման հեռանկարները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 44-րդ նստաշրջանը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև երկու գերատեսչությունների միջև 2016թ. կնքված համաձայնագիրը մինչև տարեվերջ վերանայելու, արդիականացնելու և ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter