HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է հեծանվորդի․ վերջինս մահացել է

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։45-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Դսեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է հեծանվորդի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հեծանվորդը (Ա․ Ս․, ծնված 1984 թ․, Պորտուգալիայի Հանրապետության քաղաքացի ) հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter