Կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Գոռավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Նշվում է, որ վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը:
Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա նշել է, որ այսուհետ իր գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ ՊՆ-ի, հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թվարկելով այն վայրագությունները, որոնք այդ երկրի զինված ուժերը սեպտեմբերյան մարտերի ժամանակ իրագործել է հայկական քաղաքացիական բնակչության դեմ։
Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
Հայաստանից ելույթ են ունենալու ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։ Ընդդիմության անունից հանդես կգա «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գեւորգյանը։
Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը:
Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:
Արմենակայան 143 հասցեում «Սիամս» ՍՊԸ-ին բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում համար դեռևս նախորդ տարի(2021թ․–ին) շինթույլտվություն է տվել։
Ներկայում ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում աշխատում են գործուղված 15 ուսուցիչներ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է:
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Խիճ» ՍՊԸ-ի՝ Փարաքարի բազալտների հանքավայրի Հաղթանակ տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը։
Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ֆրանսիայի Սենատը կոչ է անում կառավարությանը՝ վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն դիմի Միջազգային քրեական դատարան ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային եւ ռազմական հանցագործությունները։
Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի հետ:
ԱՆԻՖ-ի լրատվականի փոխանցմամբ՝ «Էկո Ֆրեշ» ընկերությունը շամպինիոն տեսակի սնկերի արտադրությամբ զբաղվող Հայաստանի առաջատար ընկերություններից է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՌՀ-ի Ֆորում ընտանիքին միանալու որոշումն ընդունվել է միաձայն՝ 30 անդամ պետությունների կարգավորող մարմինների բոլոր ղեկավարների կողմից։
Նախորդ շաբաթ կատարվել է 4214 թեստավորում։ Առողջացել է 1251 մարդ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են