Չգրանցված դեղերը կարող են լինել կեղծ և մարդու կյանք արժենալ. Արմեն Մարտիրոսյան
«Հետքի» տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։ Նրա հետ խոսել ենք հիմնադրամի գործունեության, առողջապահության ոլորտի խնդիրների, չգրանցված դեղերի և մի շարք այլ կարևոր թեմաների մասին։
- Արմեն Մարտիրոսյանը 2009 թվականից կամավորական հիմունքներով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դրամահավաքներ էր կազմակերպում քաղցկեղի և մահաբեր այլ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների համար։ Տարիներ շարունակ այս ոլորտում ներգրավված լինելուց հետո որոշեց հիմնադրամ ստեղծել, որպեսզի ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերի ուշադրությունից դուրս մնացած ու բուժման կարիք ունեցող երեխաներին։
- Հիմնադրամի գործունեության 3 տարվա ընթացքում օգնություն է տրամադրվել 2700 երեխայի, ընդհանուր՝ 1 միլիարդ դրամի աջակցություն է հատկացվել։ Ընդլայնվել է համագործակցությունը պետական մարմինների, հատկապես՝ Առողջապահության նախարարության հետ։
- Առողջապահության նախարարության հետ պարբերաբար քննարկումներ են իրականացվում, որոնց ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը առաջարկներ է ներկայացնում առողջապահության ոլորտը բարելավելու վերաբերյալ։
- Կարևոր են Հայաստանում չգրանցված դեղերը օրինական ճանապարհով ներկրելու, թանկարժեք դեղերի՝ պետության կողմից սուբսիդավորման, մարզերի բուժհաստատությունների վերազինման, մասնավոր սեկտորի և պետական կառույցների համագործակցության հարցերը։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել