HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն 3-րդ տարին է՝ Scream of soul (Հոգու ճիչ) նախաձեռնության հիմնադիր Դանիել Արությունովը ձմռան ամիսներին, երբ Հայաստանի տարբեր լճեր սառցակալում են, կազմակերպում է էքստրիմի տուրեր։ Տուրի մասնակիցները հնարավորություն են ունենում սահել բնական սառույցի վրա, վայելել ձմեռային բնությունը։

Դանիելը նախաձեռնության հիմնադիրն է։ Նրա թիմը բաղկացած է 8 հոգուց։ Բոլոր թիմակիցները պրոֆեսիոնալ լեռնագնացներ են, որոնք տիրապետում են նաև չմշկասահքին։

Սառած լճերի վրա սահելու գաղափարն առաջացել է տարիներ առաջ, երբ, ուսումնասիրելով Հայաստանի բնությունը, Դանիելը որոշել է օգտագործել լճերի սառչելու ժամանակահատվածը էքստրեմալ չմշկասահքի համար։

«Մեր սեզոնը, ցավոք, շատ կարճ է, տևում է 1,5-ից 2 ամիս։ Այդ ընթացքում, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, փորձում ենք ամեն շաբաթ կամ կիրակի տուր կազմակերպել Հայաստանի տարբեր ուղղություններով՝ Ապարանի ջրամբար, Ազատի ջրամբար, Սևանա լիճ։ Այս տարի ամենաապահով սառույցը Սևանա լճում է»,- ասում է նա։

Որպեսզի սառույցի վրա սահելն անվտանգ լինի, այն պետք է ունենա 10 սմ հաստություն։ Սևանի այն հատվածում, որտեղ սահում են էքստրեմալ տուրիզմի սիրահարները, սառույցի հաստությունը 15 սմ և ավելի է։ Կան որոշ հատվածներ, որտեղ սառույցը համեմատաբար բարակ շերտով է։ Այդտեղ սահել չի թույլատրվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter