HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովին հայտնի չէ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղման վերաբերյալ։

«Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ պետական մակարդակով Ադրբեջանի նման հայտարարություններին։ Մենք լսել ենք այդ երկրի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարության բոլորովին այլ հայտարարություններ, որտեղ խոսվում է հենց մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը հասնելու անհրաժեշտության մասին»,- ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Պեսկովը։ 

«Դրա համար կոնկրետ պարոն Փաշինյանի հայտարարության հենց այս մասով ես հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի որոշ քայլեր տպավորություն են ստեղծում, որ այդ երկիրը Հայաստանի դեմ մարտական նոր գործողությունների է պատրաստվում։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին պաշտոնական մակարդակով սկսել է անվանել «Արևմտյան Ադրբեջան»։

Լուսանկարը՝ Sputnik / Павел Бедняков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter