![](/static/articles/15/74/26/l-NRQuU9BxFB.jpg)
«Երկխոսություններ են տարվում մարդասիրական աշխատանքները վերականգնելու ուղղությամբ». Կարմիր Խաչ
2023թ․ հունիսի 15-ից Լաչինի միջանցքով մինչ օրս չկա ոչ մի տեղաշարժ։ Այդ օրը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պատրաստվում էր բուժառուներ տեղափոխել Արցախից, բայց գործողությունը կասեցվել է՝ հաշվի առնելով միջսահմանային իրավիճակը։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ հունիսի 15-ին անձնակազմի և տեղափոխվող բուժառուների անվտանգությունից ելնելով նրանք ճանապարհից վերադարձել են։
Զառա Ամատունին ասում է, որ այժմ երկխոսություններ են տարվում մարդասիրական աշխատանքները վերականգնելու ուղղությամբ։
«Հիմա որոշողների միջև երկխոսություններ են ընթանում, որպեսզի գտնենք հնարավորություններ վերսկսել մարդասիրական աշխատանքները։ Որոշողներն այս դեպքում բոլոր այն կողմերն են, որոնք ընդգրկված են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ այս տարվա ապրիլի 23-ին Հայաստանի հետ սահմանագծին՝ Հակարի գետի կամրջի վրա անցակետ է տեղադրել։
Մեկնաբանել