HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Քաղաքացին անձամբ պետք է ապահովի գործարանային մգության ապակիների լուսաթափանցելիությունը․ ՆԳՆ փոխնախարար

Եթե մեքենայի առջևի կողային ապակիները լուսաթափանցելիության բավարար մակարդակ չունեն, անկախ նրանից, թե դա ինչի արդյունք է, գործարանային է, թե ոչ, քաղաքացին անձամբ պետք է վերացնի, հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվի։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Քաղաքացիներն ազատ են ցանկացած վարչարարություն բողոքարկման առարկա դարձնել»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ Կառավարության անդամների մեքենաների կողային առջևի ապակիները մգեցված են, Արփինե Սարգսյանն ասաց, որ անձամբ չի տեսել այդ մեքենաները, սակայն պահանջը վերաբերում է բոլորին։ Փոխնախարարի խոսքով՝ եթե իր գործընկերները դեռ չեն հեռացրել, ապա շատ կարճ ժամանակում դա կապահովեն։

Ըստ փոխնախարարի՝ ոստիկանները կարող են անկաշկանդ մոտենալ և արձանագրություն կազմել։

Սարգսյանը նշեց, որ լուսաթափանցելիության չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է Հայաստանը։ ԵԱՏՄ ակտն ընդհանուր ստանդարտ է, որը գործում է ԵԱՏՄ բոլոր պետությունների համար։ ՀՀ-ն, ստորագրելով այդ ակտը, պարտավորություն է ստանձնել դա ապահովել Հայաստանի տարածքում։

Հիշեցնենք, որ հունիս 1-ից այն վարորդները, որոնց ավտոմեքենաների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պակաս կլինի 70%-ից, կտուգանվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter