HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ըստ փոխնախարարի՝ օրենքը եղել է, սակայն ոստիկանությունը չի ունեցել լուսաթափանցելիությունը ստուգող սարքավորումներ

Հունիսի 1-ից այն վարորդները, որոնց ավտոմեքենաների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պակաս կլինի 70%-ից, կտուգանվեն։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ օրենքը վաղուց է եղել, սակայն չի կիրառվել, քանի որ ոստիկանությունը չի ունեցել համապատասխան սարքավորումներ։

«Չունեինք հստակ էնպիսի ստանդարտացված սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը ստուգել։ Քանի որ արդեն ունենք նման սարքավորումներ, պարզապես կիրառում ենք օրենքը, ոչ թե նոր օրենք ենք մշակել։ Նորմալ կլինե՞ր, եթե մեր ծառայողները տուգանեին՝ մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով․․․ Նաև էն մտքին էինք, որ չէինք կարող առանց հայատարարության հաջորդ օրվանից սկսել կիրառել»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ օրենքը որևէ բացառություն չի նախատեսում։

«Ոստիկանությունում նույնպես մեկնարկել է ապաթաղանթապատման պրոցեսը, իմ մեքենան ևս ապաթաղանթապատված է, նախարարինն էլ»,- նշեց նա։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ վարչական պատասխանատվության կիրառումն իրավաչափ կլինի, բայց քաղաքացիներն ազատ են վիճարկել ակտերը վարչական դատարանում։

«Եթե վարչական դատարանից ունեցանք այլ մեկնաբանություն, որն արդեն ուժի մեջ մտած ակտ կլինի, ձեռնամուխ կլինենք այլ քայլի։ Ընդունում ենք այն, որ ԵԱՏՄ ակտին միանալով՝ Կառավարությունը ներպետական մակարդակով ընդունելի է համարում տվյալ չափը»,- ասաց ՆԳ փոխնախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter