
Հ2-ն ու «Երկիր մեդիան» չեն հեռարձակվի. հանրապետական սփռման մրցույթում հաղթեց 4 ընկերություն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։ Դրանք են՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել։
Հ2 հեռուստաընկերությունը դատարանում կրկին վիճարկում է ՀՌՀ որոշումը
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ հաշվի են առնվել ֆինանսական և տեխնիկական բաղադրիչները։
«Գրեթե բոլոր ընկերությունների հայտերում կան այնպիսի խոստումներ, պարտավորություններ, որոնց մի մասն անհնար է իրագործել»,- նիստի մեկնարկին հայտնեց Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ նախագահը հիշեցերեց, թե ինչու են անցկացնում մրցույթը։
Հ2-ՀՌՀ դատական վեճը հանգուցալուծվեց. հանձնաժողովը նոր մրցույթ է հայտարարել
«Եղել է դատական վճիռ, որով չեղյալ են համարվել 2020 թ․-ի հունվարի 18-ի մրցույթի արդյունքները, որով հանրապետական ծածկույթի լիցենզիա է ստացել 5 ընկերություն՝ «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվին», «Հուսաբեր»-ը («Երկիր մեդիա»), «Արմենիա թի-վին», «Ա-թիվին» և «Շանթը»։
Դատավճիռն իրականացնելով՝ հայտարարեցինք նոր մրցույթ 5 կապուղու համար։
Բայց քանի որ ընկերություններից մեկը՝ որպես իր դատական ընթացքն ապահովող ռեսուրս, դիմել էր Հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի 1 սլոթ ազատ պահեն, որովհետև այդ ընկերությունը նաև երկրորդ հայցով էր դիմել, որ 2020-ի մրցույթում իրեն հաղթող ճանաչեն, հանձնաժողովը մեկ սլոթը հանեց այդ մրցույթից։
Այսօր հայտարարվել է 4 սլոթի մրցույթ, որին մասնակցում է 6 ընկերություն։
Մեկ մրցույթ էլ կհայտարարվի, երբ դատական գործընթացն ավարտվի կամ չի հայտարարվի, եթե դատարանը որոշի, որ հաղթող է ճանաչվում այդ հայտ ներկայացնողը»,- ասաց Տիգրան Հակոբյանը։
Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն. «Հ2-ի եթերազրկումը քաղաքական որոշման արդյունք է»
Այսպիսով, մրցույթի արդյունքները հետևյալն են՝
- «Արմենիա թի-վի»՝ 106 միավոր,
- «Ա-թիվի»՝ 97 միավոր,
- «Շանթ»՝ 89 միավոր,
- «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի»՝ 92 միավոր,
- «Հուսաբեր»՝ 78 միավոր,
- «Հայկական երկրորդ հեռուստաալիք»՝ 62 միավոր։
Մեկնաբանել