HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաղավարդում վիրավոր ընկած էինք բաց դաշտում ու թվում էր՝ փրկություն չկար. 44-օրյա պատերազմի վկայություններ

Էրիկ Եփրեմյանն ու Վալերի Արամյանը վիրավորվել են 2020 թ.-ի նոյեմբերի 5-ին Արցախի Թաղավարդ գյուղի մոտակայքում՝ դիպուկահարի արձակած կրակոցներից։

Այդ օրը Էրիկը և Վալերին կապի միջոցներ են հասցրել մոտակա դիրքեր, վերադարձի ճանապարհին վիրավորվել են և մնացել բաց դաշտում՝ հրետանային և հրաձգային կրակի տակ։ Թաղավարդ գյուղի պաշտպանական ուժերին հաջողվում է դիտարկվող մասից սողեսող հանել վիրավորներին, տեղափոխել մոտակա թմբի տակ, որտեղից պատգարակներով հասցնում են շտապօգնության մեքենայի մոտ։

Էրիկը և Վալերին մինչ պատերազմը ծառայել են Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանի «ՑՈՐ» զորամասում։

Պատերազմի ժամանակ եղել են ռազմաճակատի տարբեր հատվածներում, հոկտեմբերի 30-ին հայտնվել են նույն դիրքերում՝ Մարտունու շրջանի, Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագծում։

Այս տարվա նոյեմբերին Արցախի Հանրային հեռուստատեսությունը երկու մասանոց ֆիլմ էր հեռարձակել «Թաղավարդը մեկ տարի անց» անվանումով։ Ֆիլմի երկրորդ մասի վերջում ցուցադրվում է օպերատոր Հովիկ Առաքելյանի նկարահանած՝ վիրավորներին դուրս բերելու ամբողջ ընթացքը։

Մանրամասները՝ Էրիկ Եփրեմյանի ու Վալերի Արամյանի հետ հարցազրույցում։

Մեկնաբանություններ (1)

Վլադ
Երեխեքի պատմածներից ամեն ինչ չէ` որ կարելի է հրապարակել հարգելի լրատվամիջոց։ Բայց միևնույն ժամանակ շատ ուրախ եմ նորից տեսնել մեր զինվորներին մանավանդ առողջ ու ծիծաղելիս։ Բարևներ կապավորներ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter