HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախում առկա իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Արցախում առկա իրավիճակը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը կայացել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին։

«Ընդգծվել է մշտադիտարկման համատեղ կենտրոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և Անդրկովկասում իրադրության հետագա կայունացման նպատակով երկու երկրների ջանքերի համակարգման շարունակման անհրաժեշտությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ իրադրության ընթացիկ վիճակի մասին։ «Կողմերը վերահաստատել են հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը, սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ mid.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter