HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել մոսկովյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մոսկովյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական գլխավոր գերատեսչությունը։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել երկու երկրների պաշտպանության նախարարների հետ։

«Բանակցւթյունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին կոչ է արել ամբողջությամբ հավատարիմ մնալ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածություններին»,- հայտարարել է նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների 11 ժամ տևած բանակցությունների ընթացքում կողմերը որոշել էին հոկտեմբերի 10-ից հայտարարել հումանիտար հրադադար, որը, սակայն, չի պահպանվել։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter