Անանթա Չանդրակասանը ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից հետաքրքրվել էինք, թե մինչև Ակադեմիական քաղաքի կառուցումը ինչո՞վ են պայմանավորված լայնածավալ իրազեկման միջոցառումները: Այս հարցի պատասխանը չենք ստացել:
Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհերի հետ,
Գերմանական GMP ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։
Այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։
Նախարարը նշել է, որ կան մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք վերաբերում են հողերի կադաստրային գրանցմանը, ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների կարգավորմանը, տրանսպորտային ռազմավարության մշակմանը, տարածքի մաքրմանը և բարեկարգմանը։
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն ասում է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծն արժենալու է մոտավոր 1,2 տրիլիոն դրամ (շուրջ 3 միլիարդ դոլար):
Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման վրա գլխավոր հատակագծում իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:
Քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը։