«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման շուրջ ծավալվել է քննարկում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով:
Զելենսկին նաև նշել է, որ Պուտինը կանգ չի առնի, նույնիսկ եթե նրա պահանջները կատարվեն: Նրա կարծիքով՝ Պուտինին դադար է պետք վերականգնվելու համար, իսկ հետո «նա կցանկանա շարունակել. դա փաստ է»:
2026 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հանրությանը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն։
Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Օրենքի պահանջը տարածվում է բոլորի վրա, սակայն ոչ բոլորի նկատմամբ է հավասար կիրառվում։ Դատական ակտը չեն կատարել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում։
Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են։
Դատարանը որոշեց վերացնել Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքը։ Եվ միայն Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։
Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։
«Ես ուզում եմ, որ մենք այս պրոբլեմների հետ առերեսվենք, որովհետև առանց այս պրոբլեմների հետ առերեսվելու, մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել»,- ասել է վարչապետը։
Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։
ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ մինչ այս պահը քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան, վարույթով նշանակված փորձաքննություններ չկան, կատարվում են վարութային գործողություններ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Ավտոմեքենայի ուղևորը պարեկային ծառայողներից մեկին որպես կաշառք գումար է առաջարկել՝ փորձելով այն դնել պարեկի գրպանում, սակայն կաշառք առաջարկած քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության համապատասխան բաժին:
2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել 2000-2019թթ. ՊԵԿ-ում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու պահանջով: