Վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 480 կիլոմետր: Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացն սկսվել է 1996 թվականին՝ վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի կողմից։
Ամանիի վնասվածքները թեթև են, իսկ նրան տեղափոխել են Բեյրութի հիվանդանոցներից մեկը։ Լիբանանում Իրանի դեսպանությունը ևս հայտարարել է, որ դիվանագետի կյանքին վտանգ չի սպառնում։
Պլանավորվում է, որ արդեն 2027 թվականից աշխատող քաղաքացիներից կգանձվեն ապահովագրությանն ուղղվող գումարները։
Իր ելույթի ժամանակ նա կարևորել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման ապահովման համար։
Պատճառը վրացական իշխանությունների կողմից վերջին ամիսներին վարվող քաղաքականությունն է, ինչպես նաև օրենսդրական մի շարք նախագծերի ընդունումը, որոնք խիստ քննադատության են արժանացել Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։
Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ:
Վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնց բավարարվել են:
Երևանում սեպտեմբերի 17-ին, 22-ին երեկոյան ժամերին, 18-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Մոտ մեկ շաբաթ է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղում երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում՝ այդպես արտահայտելով դժգոհությունը՝ նախատեսվող կրթահամալիրը Երևանդաշատ գյուղում կառուցելու որոշման դեմ:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:
Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն մինչև տարվա վերջ:
Ամբերդում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։
Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արզական-Զովունի» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10.30-22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։
Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները:
Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով 3 այլ անձանց հետ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաներով հետապնդել է Ա.Հ.-ին, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել: