HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեյրութում կապի անձնական սարքի պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպանը

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է կապի անձնական սարքի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ դեսպանն օգտագործել է փեյջեր։ Ինչպես նշում է իրանական գործակալությունը, Ամանիի վնասվածքները թեթև են, իսկ նրան տեղափոխել են Բեյրութի հիվանդանոցներից մեկը։ Լիբանանում Իրանի դեսպանությունը ևս հայտարարել է, որ դիվանագետի կյանքին վտանգ չի սպառնում։ 

Ավելի վաղ նշվել էր, որ Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ տեղակայված են Հեզբոլահի շտաբային գրասենյակները, կապի սարքավորումների պայթյունների հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ տուժածներ: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրի բոլոր բուժհաստատությունների՝ բարձր պատրաստականության վիճակի բերման մասին, ինչը կապված էր վիրավորների մեծ թվի հետ։ 

Տեղեկություն են ստացվում Լիբանանի հարավից, այդ թվում՝ Էն Նաբաթիայից, Սայդայից և Տյուրոսից տուժածների մասին։ 

Al Jazeera հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի զինվորականներին հաջողվել է կոտրել Հեզբոլահի անվտանգության և խմբավորման անդամների հաղորդակցման համակարգերը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter