Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտին աջակցող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։
Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալակիր դարձավ՝ եզրափակչում պարտություն կրելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիից։
Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը, որն իր կարիերայում առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերի։
163 օրը չափազանց երկար ժամանակ է նման պարզ հարցի համար: Ստուգող մարմինը, ենթադրաբար, կարող էր այս ընթացքում արդեն իրականացնել անհրաժեշտ ստուգումները և տրամադրել պատասխան:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազարարական դրամով տուգանել է Հրազդան և Արտաշատ համայնքների ղեկավարներին՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն Հանձնաժողովին չներկայացնելու համար։
Նիգերի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտարարել է իշխող խունտայի ղեկավար Աբդուրահման Ամադուն։
Ընկերության տնօրենի պնդմամբ՝ ընկերության նախագծային խումբը հետևում է Այգեզարդ գյուղի բնակիչների կողմից մեդիա և սոցիալական հարթակներում կազմակերպվող քննարկումներին:
Պարզվել է, որ ընկերությունն ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույտվության ջրառ է իրականացրել Փամբակ գետից:
Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել:
Մարզերում օգոստոսի 7-9-ը և 12-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածուն կլինի Թիմ Ուոլցը: Այդ մասին Հարիսը գրառում է արել Х-ի իր միկրոբլոգում։
Ուկրաինական զորքերին, որոնք օգոստոսի 6-ին ներխուժել էին Ռուսաստանի Կուրսկի արզի Սուջանի շրջան, հաջողվել է ամրանալ սահմանամերձ գոտում։ Այդ մասին պնդում է ռուսական իշխանամետ «Рыбарь» տելեգրամյան ալիքը, որը մոտ է ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կոմիտեն նաև հիշեցնում է՝ եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապա 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով ևս եկամտային հարկը չի վերադարձվելու։
Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ձերբակալվածները, դեպքի մասնակիցների հարազատները, ինչպես նաև՝ ականատես վկաներ:
Երեկոյան ժամերին Խոյ համայնքի Շահումյան, Մոնթեավան, Այգեշատ, Մրգաշատ, Ծաղկունք գյուղերում և Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մեծ մասում հնարավոր չէ պատուհան բացել. հարակից աղբավայրը գիշեր-ցերեկ ծխում է:
«Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 7-ին՝ ժամը 07։10-ին, փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։