
Փրկարարներն Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին՝ ժամը 07։10-ին, փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։
Հիշեցնենք, որ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ էին դուրս բերել քաղաքացու դին, մյուս քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել էին, այնուհետև՝ շարունակվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել